Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցեց «Սելտայի» դեմ։
Խաղի 20-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։
Ֆրանսիացու գոլին «Սելտայի» կիսապաշտպան Ուիլիոթ Սվեդբերգը պատասխանեց 51-րդ րոպեին։
15 րոպե անց, Լուկա Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը խփեց հաղթական գոլը։
Մադրիդի «Ռեալը» միավորների քանակով (24) հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Սելտան» 13 միավորում 10-րդ տեղում է։