«Ինտեր Մայամին» կմասնակցի 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը

Ամերիկյան «Ինտեր Մայամին» 2025 թվականին կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է Մայամին սիրահարված ֆուտբոլին և ինչպես է «Ինտեր Մայամիին» աջակցում Ֆլորիդայում և նրա սահմաններից դուրս: Շնորհավորում եմ MLS-ի կանոնավոր առաջնությունում ձեր բացառիկ հաղթանակի կապակցությամբ: Դուք ապացուցեցիք, որ ֆուտբոլի դաշտում Միացյալ Նահանգների լավագույն ակումբն եք:

Ուստի, հպարտ եմ հայտարարելու, որ որպես աշխարհի լավագույն ակումբներից մեկը, դուք դառնում եք Աշխարհի ակումբային նոր առաջնության պատվավոր մասնակիցներ և կներկայացնեք ԱՄՆ-ը տնային մրցաշարում»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը։

Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի ամռանը։ Դա կլինի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 21-րդ խաղարկությունը և առաջինը նոր ձևաչափով` 6 մայրցամաքային կոնֆեդերացիաների 32 ակումբներով: