«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր հեթ-տրիկի մասին «Շտուտգարտի» հետ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (4:0):
Այս խաղից առաջ անգլիացի ֆուտբոլիստը երեք հանդիպումներում գոլ չէր խփել։
«Հարձակվողն ունենում է պահեր, երբ այն ամենը, ինչին դիպչում է, մտնում է դարպասը: Երբ գոլ չես խփում, միշտ շատ է խոսվում: Դա հարձակվողի կյանքի մի մասն է:
Ես միշտ հավատում եմ ինձ և իմ թիմակիցներին»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։