Էրիկ տեն Հագ. «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Բրենթֆորդի» նկատմամբ կամային հաղթանակից հետո (2։1) դիմել է թիմի երկրպագուներին։

«Ես շատ ուրախ եմ մեր երկրպագուների համար։ Նրանք միշտ աջակցում են մեզ, նույնիսկ երբ ամեն ինչ մեր դեմ է գնում։ Նրանք մնում են մեզ հետ և աջակցում են մեզ։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար։

Կարծում եմ, որ այդ աջակցությունը պատճառներից մեկն էր, որ մենք բարելավվեցինք ընդմիջումից անմիջապես հետո»,- ասել է Տեն Հագը BBC Match of the Day-ին։