Էնցո Մարսեկան գոհ է «Լիվերպուլի» դեմ «Չելսիի» խաղից՝ չնայած պարտությանը։
«Մենք չենք սիրում կորցնել կամ միավորներ զիջել, բայց ինձ շատ դուր եկավ մեր խաղը: Մենք ավելիին էինք արժանի, մեր ելույթը լավն էր։
Խաղի մեծ մասը մեր վերահսկողության տակ էր։ Մենք ունեինք շանսեր, տիրեցինք գնդակին: Մենք չենք սիրում պարտվել, բայց եթե պետք է ընտրություն կատարենք, ավելի լավ է այսպես։ Թիմը համարձակ խաղաց թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։
Չեմ կարծում, որ այս խաղը որոշում է, թե որտեղ ենք մենք: Մենք լավ էինք պատրաստվել, և պլանը բավականին լավ աշխատեց։ Մենք պետք է փոխակերպենք հնարավորությունները, բայց ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ խաղացողներից», – ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը Sky Sports-ին տված հարցազրույցում։