Էնդրիկը հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Բրազիլացի հարձակվող Էնդրիկը չի մտածում Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին՝ չնայած հարձակման գծում լուրջ մրցակցությանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ 18-ամյա հարձակվողը կարող էր ձմռանը վարձավճարով լքել թիմը՝ կայուն խաղային պրակտիկա ձեռք բերելու համար, սակայն հրաժարվել է այս տարբերակից։

Էնդրիկը մտադիր է պայքարել «Ռեալում» մեկնարկային տեղի համար։ Նա ցանկանում է ապացուցել Կառլո Անչելոտտիին, որ արժանի է ավելի շատ խաղաժամանակի։

Այս մրցաշրջանում բրազիլացին մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման, դառնալով՝ երկու գոլի հեղինակ։