«Չելսիի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հետագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ինձ համար անակնկալ էր, որ ինձ այդքան վաղ ճանաչեցին այսքան բարձր մակարդակով։ Սա մեծ պատիվ է։ Հաղթելը հիանալի բան կլիներ:
Ես հավատում եմ, որ քրտնաջան աշխատանքի և հետևողականության շնորհիվ ես կարող եմ հասնել դրան», – Պալմերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Այս մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։