Կարլո Անչելոտին ընդմիջման ժամանակ զայրացել է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է մնացել «Ռեալի» ցուցադրած խաղից «Սելտա Վիգոյի» դեմ խաղում։
Երեկ մադրիդյան ակումբը արտագնա հաղթանակ տարավ Լա լիգայի 10-րդ տուրում։

Ըստ Marca-ի, ընդմիջման ժամանակ, երբ 1:0 հաշիվը հօգուտ «Ռեալի», Անչելոտին զայրույթ է արտահայտել թիմային ոգու պակասի և թիմի կոլեկտիվ խաղի բացակայության կապակցությամբ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը նաև ֆուտբոլիստներին ասել է, որ միջազգային ընդմիջումը, ինչը նշանակում էր, որ թիմը խաղից առաջ ընդամենը երկու մարզում է անցկացրել, չի կարող արդարացում լինել:

Հաջորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։