Գերմանացի ֆուտբոլիստի համար պայքարում «Բարսելոնան» առաջ է անցել «Ռեալից»

«Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդներ։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետտոյին, «Բարսելոնան» այժմ առաջ է «Ռեալից» ֆուտբոլիստի համար պայքարում, որը հաջորդ ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակ ունենալ։

Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 11 խաղում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։