LA LIGA. «Բարսելոնան» առաջին խաղակեսից հետո ջախջախում է «Սևիլյային»

Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Սևիլյա» խաղի առաջին խաղակեսից հետո կատալոնացիները հաղթում են 3:0 հաշվով։

Խաղի 24-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց Ռոբերտ Լևանդովսկին, չորս րոպե անց շքեղ հարվածող կատալոնացիների առավելությունը կրկնապատկում է Պեդրին։

39-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խաղի հաշիվը դարձնում է 3:0։

Առաջին խաղակեսն ավարտվում է «Բարսելոնայի» ծանրակշիռ առավելությամբ։