LA LIGA. Մադրիդի «Ատլետիկոն» կամային հաղթանակ տարավ «Լեգանեսի» դեմ խաղում

Իսպանական Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» տանը ընդունեց «Լեգանեսին»։

Խաղի հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, «Լեգանեսի» կիսապաշտպան Իվան Նեյուի գոլով։ 69-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Սորլոտը, ապա  81-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ մղեց մադրիդցիներին։ Գրիզմանը 89-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Խաղի 99-րդ րոպեին «Ատլետիկոն» խփեց երրորդ գնդակը, դուբլ ձևակերպեց Ալեքսանդր Սորլոտը։