Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը երազում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Միևնույն ժամանակ, Դևիսի ապագան մնում է անորոշ։ «Բավարիան» դադարեցրեց բանակցությունները 23-ամյա կանադացու հետ՝ ֆուտբոլիստին մրցաշրջանում ավելի քան 20 միլիոն եվրո վճարելու դժկամության պատճառով։
2025 թվականի ամռանը ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ունենալ և անվճար տեղափոխվել այլ ակումբ։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ լինի Դևիսին վճարել ավելի քան 20 միլիոն եվրո, ապա անգլիական ակումբը կդառնան «Ռեալի» լուրջ մրցակիցը ֆուտբոլիստի համար պայքարում։