GOAL. 21-րդ դարի ամենաեկամտաբեր տրանսֆերները

Goal պարբերականը ներկայացրել է 21-րդ դարի ամենաեկամտաբեր տրանսֆերտների վարկանիշը։ Դրանում առաջին տեղն է զբաղեցրել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Լիսաբոն Սպորտինգից «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2003 թվականին 12 միլիոնով։

Երկրորդը անգլիացի կենտրոնական հարձակվող Ջեյմի Վարդիի տրանսֆերն էր։ «Լեսթեր Սիթին» ֆուտբոլիստին գնել է «Ֆլիթվուդ Թաունից» 2012 թվականին 1,7 միլիոնով:

21-րդ դարի ամենաեկամտաբեր տրանսֆերների եռյակը եզրափակեց կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ի տրանսֆերը։ 2009 թվականին կատալոնական «Բարսելոնան» աֆրիկացուն և գումար է տվել Ինտերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար։