📷1,1 միլիոն մարդ ցանկանում է գնել առաջիկա «Էլ-կլասիկոյի» խաղի տոմսեր

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում գրեթե 1,1 միլիոնանոց առցանց հերթ կա։ Բոլոր օգտատերերը ցանկանում են ձեռք բերել առաջիկա «Էլ-կլասիկոյի» խաղի տոմսեր, որը կկայանա հոկտեմբերի 26-ին։

Հիշեցնենք, որ «Ռեալն» և «Բարսելոնան» կմրցեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Մարզադաշտում կարող է տեղավորել ընդամենը 81 հազար հանդիսատես։ Նշենք, որ սա առաջին «Էլ-կլասիկոն» է, որին կմասնակցի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն։