Transfermarkt. Ա Սերիայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է իտալական Ա Սերիայի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է Իտալիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո, իսկ երկրորդ հորիզոնականում է «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան (80 միլիոն եվրո)։

Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Բարելլան, ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Ա Սերիայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները ըստ Transfermarkt-ի.

  1. Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 110 մլն եվրո,
  2. Խվիչա Կվարացխելիա (Նապոլի) – 80 միլիոն եվրո,
  3. Նիկոլա Բարելլա (Ինտեր) – 80 միլիոն եվրո,
  4. Ռաֆայել Լեաու (Միլան) – 75 միլիոն եվրո,
  5. Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր) – 70 միլիոն եվրո,
  6. Մարկուս Թյուրամ (Ինտեր) – 65 միլիոն եվրո,
  7. Դուշան Վլահովիչ (Յուվենտուս) – 65 միլիոն եվրո,
  8. Թեո Էրնանդես (Միլան) – 60 միլիոն եվրո,
  9. Բրեմեր (Յուվենտուս) – 60 միլիոն եվրո,
  10. Դուգլաս Լուի (Յուվենտուս) – 55 միլիոն եվրո։