«Ռեալում» ափսոսում են, որ պայմանագիր են կնքել Կիլիան Մբապպեի հետ

Մադրիդի «Ռեալը» հիասթափված է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղամակարդակից և ափսոսում է նրա հետ պայմանագիր կնքելու համար, Colin Interview-ին տված հարցազրույցում ասել է լրագրող Ռոմեն Մոլինան։

«Նրանք ափսոսում են նրան հրավիրելու համար։ Ես դա երաշխավորում եմ։ Ես այս մասին խոսել եմ ոչ պաշտոնապես։ Սա բոլորովին այն չէր, ինչ նրանք սպասում էին։ Դա Պերեսի քմահաճույքն էր։ Նա միայն Պերեսին էր պետք, նրան միշտ դուր էին գալիս մեծ անուններով ֆուտբոլիստները։

Բացի այդ, նա որդիական հարաբերություններ ունի Մբապպեի հետ։ Ակումբը հիասթափված է առաջին հերթին Կիլիանի ելույթների մակարդակից, որը բոլորովին չի արդարացնում սպասելիքները։ Հանդերձարանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, բայց դա անպայմանորեն Մբապպեի մեղքով չէ։

Կարծում եմ՝ «Ռեալը» մեծ սխալ թույլ տվեց։ Նա նախամրցաշրջանային մարզում չի ունեցել, սկսել է խաղալ անմիջապես, ի տարբերություն Բելինգհեմի։ Երբ տեսնում ես, թե ինչպես է Մբապպեն ֆիզիկապես 25 տարեկանում, անհնար է բացատրել։ Ես երբեք չեմ տեսել 25 տարեկանում այնպիսի ֆիզիկական անկում, ինչպիսին նա էր»,- ասաց Մոլինան։

Հիշեցնենք, որ Մբապպեն ամռանը ՊՍԺ-ից «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։