PREMIER LEAGUE. «Արսենալը» անակնկալ պարտություն կրեց «Բորնմուտից»

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» անակնկալ պարտություն կրեց «Բորնմուտից»։

70-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռայան Քրիստին։ 79-րդ րոպեին Ջասթին Կլյուվերտը կրկնապատկեց «Բորնմուտի» առավելությունը։

Այս պարտությունից հետո «Արսենալը» 17 միավորով մնաց երրորդ հորիզոնականում, «Բորնմուտը» 11 միավորով 11-րդն է։