Պեպ Գվարդիոլան խոսել է Ռաֆայել Նադալի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր հայրենակից, «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալի թենիսից հեռանալու մասին։

«Կարծում եմ՝ դա տեղի ունեցավ, քանի որ նա հասկացավ, որ չի կարող լինել այն մակարդակի վրա, որում եղել է երկու տասնամյակ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Միևնույն ժամանակ, Գվարդիոլան ավելացրել է, որ «հիանում է «մեծ եռյակի» բոլոր երեք անդամներով։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն իր կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 10-ին։ 38-ամյա Նադալի վերջին մրցաշարը պետք է լինի Դեւիսի գավաթի եզրափակիչ փուլը՝ 2024 թվականը, որը կանցկացվի նոյեմբերի 19-ից 24-ը Մալագայում։