Պեպ Գվարդիոլան կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ մտադիր է ապագայում գլխավորել հավաքականներից մեկը։

«Այո, մի օր ես կցանկանայի մարզել ազգային հավաքական իմ կարիերայում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մասնագետի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Գվարդիոլային կապում էին Անգլիայի հավաքականում հնարավոր նշանակման հետ, սակայն ի վերջո գլխավոր մարզիչ նշանակվեց Թոմաս Տուխելը։