Յան Զոմմերը խոսել է Ա Սերիայի չեմպիոնության հավակնորդների մասին

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը կիսվել է իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության հավակնորդների մասին իր կարծիքով։

«Ես պատկերացնում եմ շատ դժվար, անորոշ մրցաշրջան։ Մենք արդեն տեսել ենք, թե որքան ուժեղ են «Յուվենտուսն» ու «Նապոլին», բայց մենք նաև պարտվեցինք դերբիում։ Այնպես որ զգույշ եղեք նաև «Միլանից»։

Ի վերջո, տեսնենք, թե ով կդիմանա: Բայց երբ ասում ես, որ Իտալիայում յուրաքանչյուր հանդիպում բարդ է, սա հռետորաբանություն չէ: Սա ճիշտ է»,- Զոմմերի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի առաջնության յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին» (16): Երկրորդ տեղում «Ինտերն» է (14)։