Էրիկ տեն Հագը ամփոփել է «Բրենտֆորդի» դեմ տարած հաղթանակը

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2։1 հաշվով։ Հանդիպումից հետո Էրիկ տեն Հագը մեկնաբանել է իր թիմի խաղը.

«Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում: Մենք շատ ուրախ ենք ներկայացնել այս ակումբը։ Մենք միասնական ենք, և դա կարևոր է, քանի որ շատերը մեր դեմ են»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։