Էնցո Մարեսկա. «Մեծ սխալ է կարծել, որ Քոուլ Պալմերի առկայությունը կլուծի «Չելսիի» բոլոր խնդիրները»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերից թիմի կախվածության մասին։

22-ամյա կիսապաշտպանը ներկայումս Պրեմիեր Լիգայի ռմբարկուների առաջատարն է նախորդ մրցաշրջանի սկզբից։

«Մեծ սխալ կլինի կարծել, թե Քոուլը կլուծի մեր բոլոր խնդիրները։ Այսպիսով, մենք այս պատասխանատվությունը տեղափոխում ենք նրա ուսերին, և դա սխալ է։

Այո, մենք ունենք Քոուլին, բայց ունենք նաև շատ այլ ֆուտբոլիստներ, ովքեր լավ են խաղում։ Խոսքը միայն Քոուլի մասին չէ, ամբողջ թիմը կարևոր է»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։