Էնցո Մարեսկա․ «Նա վերադարձել է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան արձագանքել է թիմի ավագ Ռիս Ջեյմսի վնասվածքից ապաքինմանը։

«Ռիս Ջեյմսը հասանելի է, նա վերադարձել է։ Նա ընդհանուր խմբի հետ մարզվել է միջազգային ընդմիջմանը։ Սա լավ նորություն է հատկապես նրա համար։

Պետք է թույլ տանք, որ նա կամաց-կամաց մարզավիճակ ձեռք բերի ու շաբաթը մեկ անգամ հանդիպում անցկացնի»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։