Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը չի խնդրի ակումբին հունվարին իրեն վարձավճարով այլ ակումբ ուղարկել։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին գոհ է իր խաղաժամանակից և ընդունում է, որ պետք է պայքարել լրացուցիչ րոպեների համար։
Այս մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է Լա Լիգայի 7 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ նա խաղադաշտում անցկացրել է 40 րոպե։