BUNDESLIGA. «Բավարիան» ջախջախեց «Շտուտգարտին»

Ավարտվեց Բունդեսլիգայի 7-րդ տուրի հանդիպումը, Մյունխենի «Բավարիայի» և «Շտուտգարտի» միջև։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով։

Հանդիպման գլխավոր հերոսը «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն էր։ Նա երեք գոլ խփեց՝ 57-րդ, 60-րդ և 80-րդ րոպեներին։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ եզրային հարձակվող Քինգսլի Կոմանը սահմանեց վերջնական հաշիվը:

«Բավարիան» այս պահին ունի 17 միավոր։ Մյունխենյան թիմը Գերմանիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Շտուտգարտը վաստակել է ինը միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։