«Բարսելոնան» և «Ռեալը» կպայքարեն Էրլինգ Հոլանդի համար․ Հայտնի է ֆավորիտը

Մադրիդի «Ռեալը» առաջ է անցել «Բարսելոնայից» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Sky Sport Deutschland-ը։

Այս տեղափոխությունը կատալոնական ակումբի համար համարվում է երազանքի տրանսֆեր։

Իսպանական Sport պարբերականի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան իսկապես ցանկանում է նորվեգացուն «Բարսելոնանայում» տեսնել։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ժոան Լապորտան ներկայումս ակտիվորեն չի աշխատում տրանսֆերի վրա։ Հոլանդի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Աստղային հարձակվողի տեղափոխությունը «Բարսելոնա» այս պահին քիչ հավանական է թվում։

Բացի այդ, «բլաուգրանային» դեռևս ֆինանսական խնդիրներ են սպառնում, ուստի դժվար կլինի նման մասշտաբի փոխանցում իրականացնել։

Նշվում է, որ Հոլանդ տեղափոխվելը «Ռեալ» ավելի հավանական է, քան «Բարսելոնա»։