Ալեքս Բաենան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենան կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է վճարել ֆուտբոլիստի փոխհատուցումը, որը կազմում է 60 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Վիլյառեալի» սան է։

Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Բաենան մասնակցել է «Վիլյառեալի» ութ հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։