Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ լոնդոնյան ակումբի կատարողականի վերլուծության բաժնի ղեկավար Ջեյմս Մելբուրնին հրավիրելու համար՝ միանալու Անգլիայի հավաքականի մարզչական շտաբին: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ բացի Մելբուրնից, «Չելսիի» դարպասապահների մարզիչ Իլարիոյի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2021-ից 2022 թվականներին։
Տուխելի գլխավորությամբ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների Լիգան։