Զինեդին Զիդանը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ինչպես հայտնում է The Independent-ը, անգլիական ակումբի համասեփականատեր, սպորտային հատվածի գլխավոր տնօրեն Ժան-Կլոդ Բլանը մշտական ​​կապեր է պահպանում ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ։ Նշվում է, որ Բլանը, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը, երկար ժամանակ երկրպագում է «Ռեալի» նախկին մարզչին։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։

Ֆրանսիացի մարզիչը «Լոս Բլանկոսի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի՝ Իսպանիայի սուպերգավաթի և եռակի՝ Չեմպիոնների Լիգայի հաղթող։