«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա խաղերը

«Մանչեսթեր Յունայթեդի» միանգամից երկու ֆուտբոլիստ առաջիկա հանդիպումներում չեն օգնի թիմին։ Հաղորդում է լրագրող Քրիս Ուիլերը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը և թիմի կիսապաշտպան Կոբի Մայնուն մկանային վնասվածքների պատճառով բաց կթողնեն մի քանի շաբաթ։

Հաջորդ տուրում «կարմիր սատանաները» ԱՊԼ-ի ութերորդ տուրի շրջանակներում կհյուրընկալվեն «Բրենտֆորդին»։