Իսպանական ակումբը խորը ճգնաժամի մեջ է

Ինչպես հայտնում է Marca-ն, բաժնետերերի հաջորդ ժողովում ակումբը կհայտնի, որ հաշվեկշռում սեփական կապիտալն արդեն գերազանցում է մինուս 65 միլիոն եվրոն։

«Սևիլիան» չորրորդ անընդմեջ ֆինանսական տարին կավարտի կորուստներով։ Ակումբը կորցրեց 41,4 միլիոն եվրո համաճարակի ժամանակ՝ չնայած Եվրոպա լիգայում հաղթելուն, 24,8 միլիոն եվրո՝ 2022 թվականին և 19,3 միլիոն եվրո՝ 2023 թվականին:

Չորս տարվա ընթացքում թիմի ընդհանուր վնասը կազմում է 167,2 միլիոն եվրո:

Նշվում է, որ մեկ տարի առաջ ակումբը հայտարարել էր երկու վարկի մասին՝ ընդհանուր 108 միլիոն եվրոյի չափով, սակայն այս գումարը կուղղվի գործառնական ծախսերը ծածկելուն և չի օգնի վերացնել առկա բոլոր խնդիրները։