Պոլ Պոգբա․ «Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ կմնա սըր Ալեքս Ֆերգյուսոն»

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության որոշումը՝ դադարեցնել նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին գումար վճարելը։

«Միակ բանը, որ ես լսել եմ, այն էր, որ նրան այլևս չեն վճարի։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ կմնա սըր Ալեքս Ֆերգյուսոն»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ շոտլանդացին, ով նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», վերջին տարիներին աշխատել է որպես ակումբի դեսպան և դրա համար աշխատավարձ է ստացել։ Ծախսերի օպտիմալացման շրջանակներում «կարմիր սատանաները» որոշեցին դադարեցնել նրան վճարումները։