«Միլանի» նախկին կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին կիսվել է իր մտքերով Ռոսոներիի սան Դանիել Մալդինիի հեռանկարների մասին, որն այժմ խաղում է «Մոնցայում»:
«Մենք պետք է պատրաստ լինենք այն փաստին, որ նա կարող է գնալ այլ ճանապարհով, նույնիսկ գնալ «Յուվենտուս» կամ «Ինտեր»: Նա այս պահին այդ մակարդակի վրա չէ, բայց ունակություններով մեկ քայլ առաջ է գնացել այնտեղից, որտեղ մեկ տարի առաջ էր:
Նա շարունակում է ֆիզիկապես կատարելագործվել, չգիտեմ, թե հետո ուր կարող է գնալ: Կարծում եմ՝ նա պետք է պահպանի հավակնությունների բարձր մակարդակ և շարունակի խաղային պրակտիկա ստանալ։ Ֆիզիկական, տեխնիկայի և համարձակության առումով նա ամեն ինչ ունի, բայց ևս մեկ քայլ անելու համար մենք պետք է տեսնենք, թե որքանով նա կարող է հետևողական լինել»,- Ամբրոզինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։