«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերադարձնել նախկին ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» որոշել է, Քոուլ Պալմերին վերադարձնել թիմ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել Պալմերին, սակայն պատրաստ է դիտարկել այդ հնարավորությունը, եթե նրա համար առաջարկեն «ռեկորդային» գումար։2

«Մանչեսթեր Սիթին» 22-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող։

Այս մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։