Լուիս Էնրիկեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Լուիս Էնրիկեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեի նոր համաձայնագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, ինչպես նախապես ծրագրված էր:

Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը ՊՍԺ-ի ղեկին էր անցած ամառվանից։ Յոթ տուրից հետո փարիզցիները Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են։ ՊՍԺ-ի և առաջատար «Մոնակոյի» միջև տարբերությունը երկու միավոր է։ Հոկտեմբերի 19-ին Էնրիկեի թիմը Լիգա 1-ի ութերորդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Ստրասբուրգին»: