«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետան հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ նրան մեղադրում են Պրեմիեր Լիգայի խաղադրույքների կանոնակարգը խախտելու մեջ։
Կիսապաշտպանը կեղծ է անվանել այն նյութերը, որոնք նախկինում հրապարակել էին լրատվամիջոցները։
«Այս տեղեկությունների մի մասը լիովին կեղծ է և կարծես թե նպատակ ունի խառնել իմ դիրքերը։ Ես նաև անհանգստացած եմ, որ չնայած ակնհայտ կեղծիքներին և տեղեկատվության խեղաթյուրմանը, այս հոդվածները վկայակոչում են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը», – գրել է Պակետան սոցիալական ցանցերում։
Հունիսին հաղորդվում էր, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է ցմահ որակազրկել կիսապաշտպանին ֆեյր-փլեյի և խաղադրույքների խախտման համար: Նշվում է, որ մոտ 60 մարդ, ովքեր կապված են բրազիլացու հետ, խաղադրույք են կատարել դեղին քարտերի վրա՝ շահելով ավելի քան 100,000 ֆունտ ստեռլինգ։