Ժոան Լապորտա. «Ես կարծում էի, որ մենք ավելի շատ գումար կստանանք»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գոհ չէ Չեմպիոնների Լիգայի նորացված ձևաչափից։

«Ես կարծում էի, որ մենք ավելի շատ գումար կստանանք։ Բայց, կարծես թե, մենք միայն ավելի շատ հանդիպումներ կունենանք։ Սա հեղինակավոր մրցաշար է, բայց ես մի փոքր այլ բան էի սպասում։ Այն, որ պատասխան հանդիպումներ չկան խմբային փուլում, մի քիչ շփոթեցնող է։

Սուպերլիգան կենդանի է, ինչպես երբևէ։ Ամեն ինչ պատրաստ է։ Բայց ամեն ինչ պետք է համաձայնեցվի ֆուտբոլային կազմակերպությունների հետ։ «Բարսելոնան» պետք է կապող օղակ դառնա նման կազմակերպությունների և Սուպեր լիգայի միջև։ Սուպերլիգայի նպատակն է, որ դրանից օգուտ քաղեն ակումբները։

Ձևաչափը չափազանց գրավիչ կլինի, բայց նախ բոլոր կողմերը պետք է համաձայնության գան։

Ի դեպ, ՈւԵՖԱ-ի նախագահը Հանս-Դիտեր Ֆլիկի երկրպագուն է։ Նա շնորհավորեց ինձ այս նշանակման կապակցությամբ։ Նրանք միմյանց ճանաչում են անձամբ»,- ասել է Լապորտան ակումբի ալիքին տված հարցազրույցում։