Ժոան Լապորտա․ «Ես դեմ եմ Ազգերի լիգային»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեմ է արտահայտվել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային։

«Բլաուգրանայի» ղեկավարը պաշտպանել է տարածված այն կարծիքը, որ Եվրոպայում պետք է կրճատել մրցաշարերի քանակը՝ ֆուտբոլիստների շրջանում վնասվածքների հաճախականությունը նվազեցնելու համար։

«Ես դեմ եմ Ազգերի լիգային, նրանք այս մրցաշարը քարշ տվեցին ետնամուտքով։ Ֆուտբոլիստների իրավունքները չեն հարգվում։ Ակումբները պետք է վճարեն ամեն ինչի համար։ Մրցաշարերը պետք է բխեն ֆուտբոլիստների և նրանց ակումբների շահերից»,- ասել է Լապորտան Barca One-ին տված հարցազրույցում։