Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Էրիկ տեն Հագին

«Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրենկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ անգլիական թիմի ղեկավարությունը 51-ամյա դանիացի մասնագետին համարում է այս պաշտոնի ֆավորիտ Էրիկ տեն Հագի հեռացման դեպքում։

Դանիացին ֆավորիտ դարձավ այն բանից հետո, երբ Թոմաս Տուխելը համաձայնեց գլխավորել Անգլիան։

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Բրենթֆորդը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։