Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 100 հազար եվրո է ծախսել Ստոկհոլմ սկանդալային ճանապարհորդության վրա, հայտնում է RMC Sport առցանց հրատարակությունը՝ հղում անելով L’Equipe-ին։ Կիլիանը Շվեդիայում մնաց հինգ օր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մբապպեն սեռական հարաբերություն է ունեցել Ստոկհոլմ մեկնելու ժամանակ։ Հաղորդվել է նաև, որ Կիլիանը մեղադրվում է բռնաբարության մեջ։
Մբապեն «Ռեալին» է միացել նախորդ ամառ: Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: