«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, եթե «Սիթին» մեղավոր ճանաչվի Պրեմիեր Լիգայի գործով ֆինանսական կանոնները խախտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, եթե «Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի, Գվարդիոլան ավելի հավանական է, որ կերկարաձգի պայմանագիրը՝ ի նշան բողոքի այդ որոշման դեմ, ինչպես նաև այն պատճառով, որ չի ցանկանում ակումբը լքել դժվարությունների մեջ թողնելով:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։