Դևիդ Բեքհեմը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի մասին իր կարծիքով։

«Ռոնալդուն փայլուն կարիերա է ունեցել բոլոր ակումբներում, որտեղ նա խաղացել է: Նա ամենուր թողեց իր ժառանգությունը: Կրիշտիանուն հիանալի խաղ է ցուցադրել «Յունայթեդում», «Ռեալում» և Պորտուգալիայում: Սա հրաշալի կարիերա է», – ասել է Բեքհեմը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարից Ռոնալդուն պաշտպանում է սաուդյան «Ալ-Նասրի» գույները։

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը անցկացրել է վեց հանդիպում, դարձել հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։