Cadena Cer․ Անհայտ անձը «Բարսելոնային» խաբել է և մեծ գումար փորձել ստանալ

Անհայտ անձը «Բարսելոնային» խաբել է և մեծ գումար փորձել ստանալ, հայտնում է Cadena Cer-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը 1 միլիոն եվրո է փոխանցել մի խարդախի, ով ձևացել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի Պինի Զահավիի գործակալը։

Նշվում է, որ գործողությունն իրականացնող բանկը արգելափակել է գործարքը և հետ է վերադարձրել գումարը։