«Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» պատրաստվում են մրցել Մադրիդի «Ռեալի» հետ՝ «Լիվերպուլի» 26-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ձեռք բերելու համար: հաղորդում է talkSport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին անգլիացի ֆուտբոլիստը չի պայմանավորվել «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կավարտվի 2025 թվականի ամռանը, սակայն կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ալեքսանդր-Առնոլդն արդեն համաձայնել է գալիք ամառ ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Լոս Բլանկոսին»:
Պաշտպանը մերսիսայդյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։