Հայտնի է, թե ով կլինի այլընտրանք, եթե Մադրիդի «Ռեալը» չկարողանա գնել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

Իսպանական Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ «Լիվերպուլի» ավագներից մեկի՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելը հեշտ չի լինելու, և այդ պատճառով ակումբը դիտարկում է երեք այլընտրանքային տրանսֆերային նպատակներ։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Մարիո Կորտեյանոն:

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն հետևում է Պեդրո Պորոյին «Տոտենհեմ», Ժերեմի Ֆրիմպոնգին «Լևերկուզեն» և Խուանլո Սանչեսին »Սևիլիա»։