Կատալոնական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ վնասվածքից հետո վերադարձան ընդհանուր խումբ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբի այսօրվա մարզմանը Լամին Յամալը, Ռոբերտ Լևանդովսկին և Դանի Օլմոն ներգրավվել են ընդհանուր խմբում։
Հիշեցնենք, որ Յամալն ու Լևանդովսկին անհարմարություններ են զգացել միջազգային ընդմիջման ժամանակ, սակայն խուսափել են լուրջ վնասվածքներից։
Նշենք, որ Դանի Օլմոն ազդրի վնասվածքի պատճառով չի խաղացել սեպտեմբերի կեսերից:
Նշվում է, որ ապաքինված ֆուտբոլիստները կարող են ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում՝ «Սևիլիայի» հետ կիրակի կայանալիք հանդիպմանը, սակայն նրանց մեկնարկային կազմում ընդգրկվելը հարցականի տակ է։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի բացառում հիմնական խաղացողների ռոտացիան, որպեսզի նրանք պատրաստ լինեն հաջորդ շաբաթ «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերին: