Թոմաս Տուխել. «Նա արդեն լեգենդ դառնալու ճանապարհին է»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հարձակվող Հարի Քեյնը կմնա իր գլխավորությամբ ազգային հավաքականի ավագը։

«Բոլորը գիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում Քեյնին։ Ես պետք է շատ աշխատեի նրան «Բավարիա» բերելու համար։ Նա արդեն լեգենդ դառնալու ճանապարհին է։ Նման որոշումներ կայացնելու համար դեռ վաղ է։ Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Լի Կարսլիին ու չխանգարել նրա աշխատանքին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարեց Տուխելին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Գերմանացի մասնագետն իր պարտականությունները կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։