«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մամուլում կան խոսակցություններ, որ առաջիկա տարիներին հարձակվող Էրլինգ Հոլանդը կլքի «Մանչեսթեր Սիթին» և կմեկնի Իսպանիա։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով TEAMtalk-ին, Հոլանդի տրանսֆերը կարող է արժեքի նոր համաշխարհային ռեկորդ սահմանել։ Աղբյուրի համաձայն, «Սիթին», ամենայն հավանականությամբ, ռեկորդային գումար կպահանջի իր աստղային հարձակվողի համար: Ներկայումս այդ տեսանկյունից ռեկորդայինը Նեյմարի տեղափոխությունն է «Բարսելոնայից» ՊՍԺ։

Բրազիլացի աստղի համար ՊՍԺ-ն վճարեց 222 միլիոն եվրո: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել Հոլանդի՝ նոր պայմանագրում գնման տարբերակ ներառելու ցանկության մասին՝ Իսպանիա մեկնելը հեշտացնելու համար։