RMC Sport. Կիլիան Մբապպեն սեռական հարաբերություն է ունեցել Ստոկհոլմում

Ֆրանսիական RMC Sport հրատարակությունը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն սեռական հարաբերություն է ունեցել Շվեդիա կատարած այցի ժամանակ։ Նշվում է, որ հարձակվողը վստահ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապպեն պահել է նաև sms-ներ երիտասարդ կնոջից, ում հետ երեկոն անցկացրել է Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանը մեղադրվում է բռնաբարության մեջ։

Հիշեցնենք, որ Մբապպեն այս ամառ է միացել Մադրիդի «Ռեալին»։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։