«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը համաձայնել է միանալ Մադրիդի «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնել է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ անգլիացի ֆուտբոլիստը համաձայնել է հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Նշվում է, որ հնարավոր է, որ Տրենտը ձմռանը տեղափոխվի «Ռեալ»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։